Ղուլյան. Արցախում տարկետում չկա, բոլոր պաշտոնյաների որդիները ծառայում են![]() 10 նոյեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Գիտությունն ու անվտանգությունը չպետք է հակադրել՝ ստիպված ենք համադրել: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին: Նա հավելել է, որ անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը, հայտնում է Panorama.am-ը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը: «Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են: Այո ծառայում են»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը: Նոյեմբերի 9-ին տարկետման իրավունքը վերացնող նոր օրենքի դեմ բողոքող ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ մոտ երկու ժամ է տևել: Ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի և նախարարների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |