Խավի. Մարզչի լիցենզիա կստանամ և մարզիչ կդառնամ![]() 10 նոյեմբերի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Քաթարի «Ալ Սադա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խավին հաստատել է, որ մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հավելել է, որ մարզչի լիցենզիա կստանա և մարզիչ կդառնա: «Բախտս բերել է՝ խուսափել եմ վնասվածքներից: Կարծում եմ, իմ կարիերան ավարտին է մոտենում: Հիմա հասկանում եմ, որ սկսել եմ շուտ հոգնել, վերականգնվելն ավելի բարդ է դարձել: Անկասկած, սա իմ վերջին տարին է ֆուտբոլիստի կարգավիճակում: 2018-ին մտադիր եմ մարզչի լիցենզիա ստանալ և մարզիչ դառնալ»,-ասել է Խավին, գրում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով: Խավին հանդես է գալիս «Ալ Սադայի» կազմում 2015-ից: Նա մասնակցել է 38 հանդիպման և 11 գոլի հեղինակ դարձել: Նախկինում Խավին խոսել է «Բարսելոնան» գլխավորելու մտադրության մասին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |