WSJ. Անկարան $15 մլն էր առաջարկել Թրամփի նախկին խորհրդականին Գյուլենին առևանգելու համար![]() 11 նոյեմբերի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը 15 մլն դոլար էր առաջարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննին և նրա որդուն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առևանգմանն ու արտահանձնմանը նպաստելու համար: Անկարայի ներկայացուցիչները հանդիպել են Ֆլիննի հետ 2016-ի դեկտեմբերին: Քննարկվել է պլանը, թե ինչպես Փենսիլվանիայում բնակվող Գյուլենին կարելի է բռնի ուժով Թուրքիա հասցնել մասնավոր ինքնաթիռով, գրում է Deutsche Welle-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Միևնույն ժամանակ, որևէ վկայություն, որ Թրամփի նախկին խորհրդականը գումար է ստացել, չկա: Այս պատմությունը հետաքննության առարկա է դարձել ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, նշում է թերթը: Ֆլիննի փաստաբանն, իր հերթին, հոդվածում հրապարակված տեղեկություններն անվանել է «կեղծ և վրդովեցնող»: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին համարում են 2016-ի հուլիսին անհաջող պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը և ապարդյուն փորձում են հասնել նրա արտահանձնմանը Թուրքիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |