ՀՀ սամբոյի հավաքականը ԱԱ-ում 5 մեդալ է նվաճել![]() 13 նոյեմբերի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել: Մրցումների վերջին օրը մարտական սամբոյի մրցումներում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, եզրափակչում պարտության է մատնել ղրղըզ մարզիկին և զբաղեցրել առաջին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն: 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը եզրափակչում 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին՝ արծաթ նվաճելով: Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ էր նվաճել: Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝ բրոնզ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |