Ազնավուր. Անում եմ ամենը, ինչ արգելված է13 նոյեմբերի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի «Բարի լույս» ծրագրում պատմել է իր մանկության, ընտանեկան երջանկության մասին և հրավիրել համերգի: Շանսոնյեն հիշել է, որ ծնողները ռուսերեն էին խոսում, երբ չին ցանկանում, որ երեխաները հասկանան: Ազնավուրը պատմել է, որ Փարիզում ծնողները «Կովկաս» ռեստորան ունեին, որտեղ նաև ռուսական բորշչ էին մատուցում: «Ես շատ խիստ քննադատ եմ՝ եթե բորշչն իմ ճաշակով չէ, ինչպիսին պապիկս էր պատրաստում, ուրեմն խոհարարի մոտ այն չի ստացվել»: Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա: Ազնավուրը նաև կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով: «Արդեն 50 տարի է ես երջանիկ եմ կնոջս հետ, վստահ եմ, որ լավ է, երբ կինն ու ամուսինը տարբեր են: «Ես էներգիա եմ, կինս հանգիստ է: Երբ ես դուրս եմ գալիս հավասարակշռությունից, կինս կարողանում է ինձ հանգստացնել»,-ասել է նա: Վերջում երգիչը հրավիրել է բոլորին 2018-ի գարնանը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին: Ազնավուրի բարեգործական հիմնադրամի կայքում գրանցվողները համերգի 2 տոմս շահելու շանս կունենան և կկարողանան շփվել երգչի հետ կուլիսների ետևում: Ազնավուրը հայտարարել է, որ արդեն պատրաստվում է ելույթին և հիշում ռուսական երգերը՝ ուրախացնելու համար իր երկրպագուներին Ռուսաստանում: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |