Վանա լճում ուրարտական ամրոցի ավերակներ են հայտնաբերվել13 նոյեմբերի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հնագետները Վանա լճում ամրոցի ավերակներ են հայտնաբերել, որը կառուցվել է մոտավորապես 3.000 տարի առաջ: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Ուրարտուի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա IX-Viդդ.: Մինչև XIX դարը ավերակներում դեռ բնակավայրեր կային: Սակայն, երբ ջուրը լճում սկսեց բարձրանալ, բնակիչները ստիպված եղան հեռանալ: Պեղումները կատարել են Վան գավառի «100-ամյակի» համալսարանի և Բիթլիսի գիտնականները: «Լուրեր էին տարածվել, որ ջրի տակ կարող են հետաքրքիր գտածոներ հայտնաբերվել, սակայն հնագետների մեծ մասն ասում էր, որ անհնար կլինի որևէ բան գտնելը»,-ասել է դայվերների թիմի ավագ Թահսին Ջելանը, գրում է ՏԱՍՍ-ը Sabah-ի վրա հղումով: Հայտնաբերված ամրոցն ամբողջությամբ ջրի տակ է սուզված: Լճի մոտ ապրող ժողովրդները կառուցում էին իրենց բնակավայրերն ու պաշտամունքային կառույցները, երբ ջրի մակարդակը զգալիորեն ցածր էր: Գիտնականները դեռ չեն կարող ասել, թե քանի պատ կա լճի հատակին, քանի որ հիմա երևում է դրանց 3-4 մ հատվածը: «Հարկ կլինի ստորջրյա պեղումներ անցկացնել, պարզելու համար դա»,-ասել է Ջեյլանը: Ենթադրվում է, որ ամրոցի ավերակները կգրավեն զբոսաշրջիկներին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |