ԵՄ-ն նոր հատուկ ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում

ԵՄ-ն նոր հատուկ ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցիչ է նշանակել: Այդ պաշտոնը Հերբերտ Զալբերի փոխարեն կստանձնի Տոիվո Կլարը:

ԵՄ ներկայացուցչի խնդիրն է լինելու նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի, հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը:

Տոիվո Կլարը ներկայումս Արտաքին կապերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարն է:

Դեսպան Հերբերտ Զալբերը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր այն 2014-ի հուլիսի 8-ից: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ԵՄ անունից մասնակցում է Ժնևի միջազգային քննարկումներին՝ Վրաստանի հակամարտության վերաբերյալ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---