Ժիտոմիրում Այվազովսկու՝ Հայաստանին նվիրված քիչ հայտնի գործեր կցուցադրվեն![]() 14 նոյեմբերի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում կբացվի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է Ժիտոմիրի հայ համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը, բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Ժիտոմիրի շրջանային Օլժիչի անվան ունիվերսալ գիտական գրադարանում: Այցելուների ուշադրությանը կներկայացվեն Այվազովսկու ոչ այնքան հայտնի աշխատանքները՝ նվիրված Հայաստանին և Ուկրաինային, ինչպես նաև կրոնական բնույթի կտավներ, սրբապատկերներ, գրում է AnalitikaUA.net-ը: Առաջին անգամ կցուցադրվեն նաև եզակի արխիվային նյութերի պատճենները, որտեղ պատկերված է նկարչի ընտանիքը, նրա կյանքի առանձին դրվագներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը: Ավելի վաղ Կիևում նույնպես բացվել էր Այվազովսկու գործերի ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 200-ամյակին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |