ՀՀ յուրաքանչյուր 4-րդ համակարգիչը գրոհելու փորձ է արվել14 նոյեմբերի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այդ են վկայում «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։ Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել է վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։ «Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում դեռևս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ 2017-ի հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 16,61%-ը 2017-ի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի, ասվում է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |