Ռոնալդուն ցանկանում է խաղաշրջանի ավարտին հեռանալ «Ռեալից»![]() 14 նոյեմբերի 2017 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից» ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Ռոնալդուն արդեն հայտնել է իր մտադրության մասին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որն, իր հերթին, չի ցանկանում զրկվել 32-ամյա պորտուգալացուց, որի պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2021-ի ամռանը, գրում է rsport-ը AS-ի վրա հղումով: Ռոնալդուն դժգոհ է, քանի որ, ըստ նրա, ակումբն անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր հանդեպ՝ վերջին շրջանում փորձելով գնել համաշխարհային կարգի ֆուտբոլիստների: Մասնավորապես, խոսքը Քիլիան Մբապպեի մասին է, որ «Մոնակոյից» տեղափոխվել է ՊՍԺ: Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009-ի ամառվանից, ուր տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա համար իսպանական ակումբը 94 մլն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունաթեդին»: Անգլիական թիմի կազմում նա խաղացել է 6 տարի, 3 անգամ դառնալով երկրի չեմպիոն, իսկ 2008-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |