Հայկական նոր հավելվածը լուսանկարը վերածում է գեղանկարի

Հայկական նոր հավելվածը լուսանկարը վերածում է գեղանկարի

PanARMENIAN.Net - Հայկական Lenz ստարթափը գործարկել է Ktav հավելվածը, որի միջոցով կարելի է լուսանկարը վերածել գեղանկարի:

Հավելվածը հնարավորություն է տալիս ձևափոխելու լուսանկարը հայ մեծանուն նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գարզուի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի, Արշիլ Գորկու և այլոց ոճերով:

Անվճար հավելվածում ընգրկվելու են միայն հայ նկարիչների ոճերը: Այն հասանելի է iOS և Android համակարգերի համար:

Ktav-ն առաջին անգամ ցուցադրվել է DiGiTec Expo 2017-ի շրջանակում: Գործարկման պահից ներբեռնվել է ավելի քան 1000 անգամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---