Ջիգարխանյանի կնոջ և նրա փաստաբանի տները խուզարկել են. Առգրավվել են դերասանի կտակն ու անձնագիրը![]() 15 նոյեմբերի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրի տները խուզարկվել են: «Խուզարկություններ են կատարվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում: Առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրն ու նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև Ռոմանովսկայայի համերգների և ներկայացումների գրառումները»,-ասել է Մազուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև հավելել է, որ իր մոտից խուզարկության արդյունքում առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինը թողել էր իր մոտ, երբ Վրաստան էր մեկնում: «Խուզարկության ժամանակ առգրավել են իմ լիազորագիրը, ինչը զրկում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պաշտպանության իրավունքից»,-ասել է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով, կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ: Իրավապահները իրենց գործողությունները չեն մեկնաբանել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մոսկվաբնակ հայ գործարարները բնակարան են նվիրել ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր հիմնած թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին: Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թալանել է իրեն՝ այդ թվում իր անունով ձևակերպելով դերասանի 3 բնակարանը: 82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։ Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |