ՀՀԿ. Հայաստանում սկսվել է ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ վերանայման օրինական գործընթաց21 փետրվարի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. «Հայաստանում սկսվել է ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ վերանայման օրինական գործընթաց: Որոշ թեկնածուներ տարբեր ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ կասկածներ ունենալով, պահանջել են վերահաշվակ: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտում է բոլոր այն դեպքերը, որոնց ընթացքում կպարզվի, որ ընտրական հանձնաժողովը միտումնավոր խեղաթյուրել է ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքը, անկախ նրանից, թե ի օգուտ, կամ ի վնաս ում է դա արվել: Մեր թեկնածու Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ հետամուտ ենք լինելու ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացը օրենքի շրջանակում կազմակերպելուն, ուստի բոլոր ընտրակեղծարարները պետք է կրեն օրենքով սահմանված պատիժ»,- ասվում է ՀՀԿ մամլո ծառայության հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին անցած Հայաստանի նախագահական ընտրություններին հաղթանակ է տարել երկրի վարչապետ, ՀՀԿ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ձայների 52,86 տոկոսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |