ՀՕՊ զորքերի պետի տեղակալ. Առաջնագիծը համալրվել է արդիականացված «Իգլայով»16 նոյեմբերի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով, որը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի հետ զրույցում: ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ կան նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Նա հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ և որ առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Սա կարևոր ձեռքբերում է համարվում: «Լրահամալրումը զգալի է: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ:... «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ, օժտված է մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման մեծ հնարավորությամբ: Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,-ասել է Արթուր Պողոսյանը: Ըստ գնդապետի, լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ: Հակաօդային պաշտպանության «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:Օդային թիրախներ է խոցում մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |