Գերմանիայում կոչ են անում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել

Գերմանիայում կոչ են անում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել

PanARMENIAN.Net - Գերմանական իրավապաշտպան «Վտանգված ժողովրդներ» կազմակերպությունը դիմել է Գերմանիայի ղեկավարությանը՝ կոչ անելով երկրի ամբողջ տարածքում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ քրիստոնյա ժողովրդների, ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կանգնեցնել:

«Գերմանիան իրազեկ էր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասիսն, և հենց այդ պատճառով պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ողբերգությունը մոռացության չմատնվի: Պետք է հուշարձաններ կանգնեցնել, որպեսզի տուժած ժողովրդների ներկայացուցիչները կարողանան հարգել անմեղ զոհերի հիշատակը»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Քեմալ Սիդոն, հայտնում է Rusarminfo-ն Deutsche Welle-ի թրքալեզու տարբերակի վրա հղումով:

Նա նաև հիշեցրել է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում մոտ 1,5 մլն հայ է զոհվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---