Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանին![]() 16 նոյեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա ԱբրահամյանինՀայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանով: Հայրենիքի մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանը շնորհվում է ժողովրդների միջև խաղաղության, բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Արա ԱԱբրահամյանը հայտնի գործարար է, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ: 2000 թվականից ի վեր «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահն է: 2003 թվականին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ: 2003 թվականին ստեղծել է «Գործարարների Ռուսաստան-Արգենտինա Խորհուրդը» և ներկայումս հանդիսանում է նրա համանախագահը՝ ռուսական կողմից: «Ֆրանկո-ռուսական» ասոցիացիայի համանախագահն է: ՅՈՒՆԵՍԿՈՅԻ բարի կամքի դեսպան է: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության կոմիտեի անդամ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |