Բրայզա. Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ և ՌԴ հաջող գործակցության օրինակ է![]() 17 նոյեմբերի 2017 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն ու ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ և ՌԴ բացարձակ համագործակցության օրինակ են դարձել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք բացարձակ տարբեր հայացքներ ունենք Վրաստանում հակամարտության վրա (Հարավային Օսիայի և Աբխազիայի 2008թ.), և միևնույն ժամանակ, մենք շատ լավ համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում և ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Բրայզան, որը պաշտոնավարել է 2005-2009թթ. և զբաղվել է առաջին հերթին Կովկասի տարածաշրջանով, իսկ այժմ մասնավոր թուրք-ֆիննական ընկերության աշխատակից է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 16-ին Ժնևում տևական դադարից հետո կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով Վիեննայում նոյեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |