Ճապոնիայում գնացքը 20 վայրկյան շուտ է շարժվել. Ընկերությունը ներողություն է խնդրել![]() 17 նոյեմբերի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում Tsukuba Express երկաթգծի կառավարման օպերատորը ներողություն է խնդրել այն բանի համար, որ մերձքաղաքային գնացքը կայարաններից մեկից 20 վայրկյան շուտ է շարժվել նախատեսվածից: Արագընթաց գնացքը պետք է մեկներ Մինամի-Նագարեյամա կայարանից տեղական ժամանակով 9:44:40-ին, սակայն շարժվել է 9:44:20-ին: Ինչպես ավելի ուշ բացատրել է մեքենավարը, խախտելով կանոնները, նա, փակելով դռները, մոռացել է նայել ժամատախտակին, գրում է republic.ru-ն BBC News-ի վրա հղումով: Արդեն մի քանի ժամից ընկերության ղեկավարը հաղորդագրություն է տարածել՝ «ներողություն խնդրելով անհարմարության համար»՝ նշելով, որ թեև գնացքները 4 րոպեն մեկ են երթևեկում, նույնիսկ աննշան անճշտությունը կարող է մեծ ուշացման պատճառ դառնալ հետագայում՝ օրինակ, ավելի ճշգրիտ աշխատող երթուղիներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |