Ջորջ Քլունին կէկրանավորի Ջոն Յոսարյանի արկածների մասին պատմող «Հնարք-22»-ը

Ջորջ Քլունին կէկրանավորի Ջոն Յոսարյանի արկածների մասին պատմող «Հնարք-22»-ը

PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին 20-ամյա դադարից հետո վերդառնում է կինոարդյունաբերություն: The Guardian-ի փոխանցմամբ, դերասանը կէկրանավորի «Հնարք-22» վեպը հեռուստասերիալի տեսքով։

Հեռուստասերիալը նկարահանվելու է Paramount ընկերության կողմից: Ամերիկացի հեղինակ Ջոզեֆ Հելերի 1961 թվականին գրված գրքում իրադարձությունները տեղի են ունենում Իտալիայում Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Ջոն Յոսարյան ազգանունով ամերիկացի օդաչուն անում է ամեն ինչ վտանգավոր առաջադրանքներից խուսափելու համար։

Գրքում Հելերը Յոսարյանին ներկայացնում է որպես ասորու, չնայած հերոսի հայկական ազգանվանը: 1994 թվականին ընթերցողների դիտողություններից հետո հեղինակը փոխել է հերոսի ազգությունը: «Փակման ժամանակը» վեպում Ջոն Յոսարյանը հայ է ներկայացված:

Քլունին նույնպես խաղալու է սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի գեներալ Քաթչարթին: Սերիալի նկարահանումները կմեկնարկեն 2018-ի սզկզբին: Հեռուստասերիալի պրոդյուսերը Լյուք Դեվիսն է: Սերիալի դերասանական կազմի մյուս անդամների մասին դեռևս ոչինչ չի հայտարարվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---