ԱՄՆ-ն կասկածի տակ չի առնում Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն կասկածի տակ չի առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները»,-ասել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխօգնական Մեթյու Բրայզան` մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեսի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտահոգված են հաղորդագրություններով փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հետ արձանագրված խնդիրների մասին: «Դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Սակայն մենք դեռեւս պատրաստ չենք հայտարարել, որ բոլոր հնչեցված մտահոգությունները լիակատար կերպով հետազոտվել են: Դրա համար կպահանջվի մի փոքր ավելի շատ ժամանակ` ինչպես դա եղավ Վրաստանի հունվարի 5-ի նախագահական ընտրությունների դեպքում: Մենք ծանոթ ենք ԵԱՀԿ եւ Խավիեր Սոլանայի հայտարարություններին եւ կիսում ենք դրանցում ներառված գնահատականները», - ասել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:



Նշենք, որ Խավիեր Սոլանան նշել է, որ Հայաստանի նոր նախագահի ընտրությունը լավ հնարավորություն է հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջաքերի շարունակման համար: Նրա խոսքերով, Եվրամիությունը ողջունում է այն, որ ընտրությունները Հայաստանում էապես համապատասխանել են ԵԱՀԿ չափանիշներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---