ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. ԼՂ կարգավորման միակ միջոցը կողմերի վերադարձն է բանակցություններին ազնիվ մղումներով20 նոյեմբերի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորման միակ միջոցը կողմերի վերադարձն է բանակցությունների սեղանի մոտ ազնիվ մտադրություններով։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ «ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է տրամադրում և կողմերին աջակցում է երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում, որի համար քաղաքական կամք է հարկավոր և կողմերի պարտավորվածություն»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը։ Գրեմինգերը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Վիեննայում, որն առաջին նման մակարդակի հանդիպումն էր 2017-ին։ «Մասնավորապես ողջունում եմ այն փաստը, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է նա: Նա կարևորել է, որ կողմերը հավատարիմ մնան 1994-ին կնքած հրադադարի ռեժիմին։ Նշվել է նաև, որ Մինսկի խումբը, երեք համանախագահների գլխավորությամբ, կողմերի համար միակ ճանաչված ձևաչափն է, քանի որ այն վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիարժեք վստահությունը։ Գրեմինգերը հավելել է նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար: Ընթերցեք նաև.Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |