ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր ArCa SecurePay համակարգը։

Այսուհետ ArCa SecurePay ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:

Ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին։

Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում ArCa SecurePay համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ArCa SecurePay ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---