Հայտարարվել է Իրաքում և Սիրիայում ԻՊ ջախջախման մասին![]() 21 նոյեմբերի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) Իրաքում և Սիրիայում ջախջախված է: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Press TV հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ նույն օրը Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սուլեյմանին էր հայտարարել ահաբեկիչներին ջախջախելու մասին՝ ուղերձ հղելով Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեիին, գրում է Lenta.ru-ն: Ըստ Directorate 4 Telegram-ալիքի, որը զբաղվում է ահաբեկիչների գործողությունների լուսաբանմամբ, ահաբեկիչները գրոհում են սիրիական բանակը Աբու Քամալ քաղաքից՝ չնայած, որ հայտարարվել է դրա ազատագրման մասին: Նոյեմբերի 19-ին Reuters-ը հայտարարեց, որ սիրիական բանակին և նրա դաշնակիցներին հաջողվել է ազատագրել Աբու Քամալը: Սիրիական իշխանություններն առաջին անգամ քաղաքն ահաբեկիչներից ազատելու մասին հայտարարել էին նոյեմբերի 8-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |