Հնարավոր է, որ Վազգեն Մանուկյանի շտաբը բողոքարկի դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները22 փետրվարի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վազգեն Մանուկյանի շտաբը, որն առաջադրված էր Հայաստանի նախագահի պաշտոնի համար, դիտարկում է դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ուրբաթ օրը կայաց մամլո ասուլիսում Հայաստանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը, որը ընտրություններում աջակցում էր Վ.Մանուկյանին: «Մենք գիտենք, որ ընտրությունների ընթացքում բազում խախտումներ են եղել, եւ այսօր գլխավոր խնդիրն է պարզել, թե որքանով են այդ խախտումները ազդել արդյունքների վրա»,-ասել է Քոչարյանը: Նրա խոսքերով, շտաբն ակտիվ աշխատանք է տանում հավաքելու համար նյութեր, որոնք ապացուցում են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները եւ կեղծիքները: «Դեռեւս մենք չունենք բավականաչափ փաստեր, որով կարողանայինք պարզել, թե որքանով են պաշտոնական տվյալները հեռու իրական պատկերից, սակայն մենք հետեւում ենք այլ շտաբների աշխատանքին եւ հաշվի ենք առնում նրանց ձեռքի տակ եղած նյութերը»,-ասել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |