Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել չշահարկել պաշտպանության նախարարության ներկայացուցիչների անունները

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությանն ու նրա տեղակալները կոչ են արել հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չշահարկել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների անունները եւ չանել սադրիչ եւ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հայտարարության մեջ քաղաքական ուժերին կոչ են անում ձեռնպահ մնալ Զինված ուժերին քաղաքական գործընթացներում ընդգրկելուց: Հայտարարության հեղինակները վստահեցրել են Հայաստանի քաղաքացիներին, որ ԶՈՒ-ն չի ընդգրկվի քաղաքական գործընթացներում, կգործի բացառապես օրենքի շրջանակներում, ապահովելով Հայաստանի անվտանգությունը:



Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության հանրահավաքին Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա տեղակալ Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը: «Ներկա պահին Գրիգորյնանն ու Մելքոնյանը բանակցություններ են վարում գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, ով ներկայացնում է այօրվա իշխանությունները: Վստահ եմ, որ բանակի հրամանատարությունը կսատարի Գրիգորյանին եւ Մելքոնյանին, եւ կմիանա մեզ»,- ասել էր Տեր-Պետրոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---