Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում․ 2 կասկածյալ ձերբակալվել է![]() 22 նոյեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում 16 ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում 2 քաղաքացի է ձերբակալվել։ Գործողության ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն հատուկջոկատայինների ու կասկածյալների միջև։ Շենքի բնակչությունը գործողության ընթացքում տարհանվել էր, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Հայտնի է, որ գործողության ընթացքում հատուկջոկատայիններից մեկը վիրավորվել է։ Գործողության ու դրա թիրախների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |