Ռոնալդուն գերազանցել է իր իսկ ռեկորդը Չեմպիոնների լիգայի խաղերում![]() 22 նոյեմբերի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգային խմբային փուլի ԱՊՕԷԼ-ի հետ խաղում՝ թարմացնելով իր իսկ ռեկորդը: Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հանդիպումներում 18 գոլի հեղինակ է դարձել 2017-ին: Ռոնալդուին է պատկանում 3 լավագույն արդյունքը՝ 18 գոլ 2017-ին, 16 գոլ 2016-ին և 15 գոլ՝ 2013-ին: Չորրորդ ցուցանիշով Ռոնալդուն կիսում է հորիզոնականը Լիոնել Մեսսիի հետ՝ նրանք երկուսն էլ 13-ական գնդակ են իրացրել Չեմպիոնների լիգայում օրացուցային տարում, հայտնում է Eurosport-ը: «Ռեալն» ու «Տոտենհեմն» ապահովել են մասնակցությունը փլեյ-օֆին H խմբից: 2017/18 թթ. Ռոնալդուն 6 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 4 խաղում և միայն 1 գնդակ է իրացրել Լա Լիգայի 8 խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |