Նոյեմբերի 25-ից տեղումները կդադարեն![]() 22 նոյեմբերի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում ևԱրցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |