Չինաստանում հայ-չինական գործակցության գրասենյակ է բացվել![]() 22 նոյեմբերի 2017 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ցինտաո քաղաքում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի ֆինանսավորմամբ, հայ-չինական գործարար կապերի գրասենյակ է բացվել: Ինչպես հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումմների նախարարության մամուլի ծառայությունը, համագործակցության գրասենյակը հնարավորություն կտա հայ գործարարներին հիմնել իրենց ձեռնարկությունների ներկայացուցչություններն այստեղ: Այն զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների, ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի (Belt & Road Collaborative Innovation Center) միջև պայմանագրերի ստորագրմամբ: Գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500քմ, որն ապագայում կարող է ընդլայնվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |