SpaceX-ն այլևս չի զբաղվի Falcon 9-ի մշակմամբ![]() 23 նոյեմբերի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը Space News-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել Falcon 9-ի վերջնական տարբերակի՝ Falcon 9 Block 5-ի մասին, ինչպես նաև ներկայացրել ընկերության ծրագրերն առաջիկա տարիների համար: Block 5-ի գործարկումը նախատեսվում է 2018-ի առաջին եռամսյակում: Ըստ Շոթվելի, Block 5-ից սկսած Falcon 9-ի դիզայնը կսառեցվի: Կրիչի վերջնական տարբերակն այժմ անցնում է ՆԱՍԱ-ի և Պենտագոնի փորձարկումները՝ հավաստագրման համար, գրում է Lenta.ru-ն: Նախագահը նշել է նաև, որ 2017-ին ընկերությունն արդեն իրականացրել է 16 հաջող գործարկում, մինչև տարեվերջ նախատեսված է ևս 4-ը: SpaceX-ը, ինչպես ակնկալվում է, կգործարկի Zuma առաքելությունը Պենտագոնի համար, Dragon բեռնատարը՝ ՆԱՍԱ-ի համար, 10 Iridium Next հեռահաղորդակցային արբանյակ, ինչպես նաև կանցկացնի գերծանր Falcon Heavy կրիչի փորձարկում: 2018-ին ընկերությունը մտադիր է իրականացնել մոտ 30 մեկնարկ, իսկ հետագայում՝ 30-40 գործարկում տարեկան: 2022-ին նախատեսվում BFR (Big Falcon Rocket) տրանսպորտային համակարգի գործարկում, որը պետք է փոխարինի Falcon 9-ին և Falcon Heavy-ին: Միևնույն ժամանակ, ըստ Շոթվելի, ընկերության հաճախորդները դեռ կկարողանան օգտվել վերջին երկու կրիչներից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |