Ոտքերից և աջ ձեռքից զրկված հայ մայորը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն23 նոյեմբերի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ մայոր և մարզիկ Սարգիս Ստեփանյանը, որը զրկված է 2 ոտքից և աջ ձեռքից, բազկամարտի աշխարհի առաջնությունում 2 ոսկե մեդալ է նվաճել և դարձել աշխարհի չեմպիոն: Այդ մասին հայտնել է ինքը մարզիկն իր ֆեյսբուքյան էջում: Առաջնությունն անցել էԼեհաստանի Ռումիա քաղաքումնոյեմբերի 18-21-ը: Ստեփանյանն առաջինն է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների թվում: Աշխարհի գավաթի առաջնությունում նա PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ PID-sitting (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ «Սրտանց կիսվում եմ իմ հաղթանակներով ձեզ հետ»,-ասվում է Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է և զրկվել 2 ոտքից և աջ ձեռքից 2014-ի ամռանը, մարտական առաջադրանք կատարելիս, երբ դուրս էր բերում վիրավոր զինակցին ականապատ տարածքից՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |