ԵԺԿ-ն հորդորում է ԼՂ խնդրի կողմերին հարգել 1994-95 թթ. հրադադարի համաձայնագիրը![]() 24 նոյեմբերի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հարգելով 1994-95-նների հրադադարի համաձայնագրերը: Այդ մասին ասվում է կուսակցության հռչակագրում, որը հավաքի մասնակիցներն ուղղել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Մենք հաստատում ենք մեր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մասնավորապես՝ ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշմանը և հավասար իրավունքներին առնչվող նորմերին»: ԵԺԿ հռչակագիրը նաև հորդորում է ղարաբաղյան հակամարտության «բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ ամբողջապես հարգելով 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, իրականացնել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ ներառյալ այն միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներում»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԺԿ-ն աջակցում է ԵՄ կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |