Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է![]() 24 նոյեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը: Վարկանիշը կազմվել է ձմռանը զբոսաշրջային ճամփորդությունների ուղղությունների վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության, զբոսաշրջիկները ձմռանը Հայաստան են հաճախում միջինը 4,5 օրով և օրական ծախսում են $65: Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Բիշքեկը, Քիշնևը և Գյանջան ԱՊՀ նախընտրած քաղաքներն են ռուս զբոսաշրջիկների համար Ամանորին: ԱՊՀ երկրների մայրաքաղաքներ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են հանգստյան օրերին, ինչպես նաև լեռնադահուկային ուղևորություններ կատարում դեպի հայկական Ծաղկաձոր, ղազախական Չիմբուլակ, բելառուսական Սիլիչի: ԱՊՀ-ում ամենաէժան ուղևորությունների թվում են Քիշնևն ու Բիշքեկը, իսկ «լյուքս» կարգի հանգստի համար առաջատարն Աստանան է: Ռուսաստանում Ամանորի տոները կանցնեն դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |