Գիտնականները մազաթափության դեմ միջոց են գտել![]() 24 նոյեմբերի 2017 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Յոնսեյի համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը սեղմ ժամկետում նոր մազերի աճ է խթանում: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Investigative Dermatology-ում: Նոր դեղամիջոցն արգելափակում է 2 սպիտակուցի սինթեզը, որոնք, միանալով, խոչընդոտում են մազի ֆոլիկուլների վերարտադրությունը: Մկների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ մազերի աճը կրծողների մոտ վերսկսվել է թերապիայի մեկնարկից 28 օր անց, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Գիտնականները մտադիր են ստուգել, թե արդյոք դեղամիջոցն անվնաս է կենդանիների համար: Հեղինակները նշում են, որ իրենց հետազոտությունը հիմնված է կալիֆորնիացի մասնագետների աշխատանքի վրա, որոնք խթանել են մազերի աճը ցողունային բջիջների օգնությամբ: 2017-ի ամռանը ամերիկացի գիտնականները շարունակել են ակտիվացնել ցողունային բջիջները ֆոլիկուլում, որոնք պատասխանատու են մազերի աճի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |