Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներն աջակցություն կստանան![]() 24 նոյեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացնելու Հայաստանի մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին: Գործադիրի որոշման համաձայն՝ գումար է հատկացվելու տուժած համայքների հողօգտագործողներին՝ 2017 թվականին վնասված տարածքների հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով: Որոշման համաձայն՝ 50%-ով զեղչվելու են նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարները: Կառավարությունը աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային խնդիրների լուծման համար նույնպես նախատեսում է գումար հատկացնել. 12 մլն դրամ է տրամադրելու Լոռու մարզի 4 ընտանիքի և 32 մլն դրամ՝ Շիրակի մարզի 8 ընտանիքի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |