Tesla-ի նոր բեռնատարն առնվազն $150.000 կարժենա24 նոյեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Tesla Inc ընկերությունը հրապարակել է նոր էլեկտրական բեռնատարի նախնական արժեքը, որն առնվազն $150.000 կկազմի՝ կախված ընթացքի պաշարից: Բեռնատարը հասանելի կլինի 2 մոդիֆիկացիայով՝ 300 մղոն ( 482կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $150.000, և 500 մղոն ( 805կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $180.000: Նման բեռնատարներ գնելու համար գնորդները պետք է 20.000 դոլար կանխավճար մուծեն: Բացի այդ, բեռնատարը հնարավոր կլինի պատվիրել հատուկ մոդիֆիկացիայով՝ Founders Edition 200.000 դոլորվ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi տիպի էլեկտրական բեռնատարը:Բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում: Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |