Շվեդիայի եկեղեցին հրաժարվել է Աստծուն տղամարդ համարել25 նոյեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի եկեղեցին այսուհետ գենդերային առումով նեյտրալ բառեր է օգտագործելու Աստծո մասին խոսելիս: Եկեղեցականները փոփոխություններ են կատարել ծառայությունների մատուցման կանոններում՝ հեռացնելով «Տեր» բառը: «Աստված» (God) բառը թույլատրվում է օգտագործել, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին Եկեղեցական ժողովի ժամանակ, որը Շվեդիայի եկեղեցու բարձրագույն օրենսդիր մարմինն է: Այն 251 անդամ ունի: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 20-ին՝ Սբ Երրորդության օրը: Շվեդիայի եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս և աստվածաբանության դոկտոր Անտյե Յակելենը հայտարարել է, որ նման առաջարկներ քննարկվել են դեռևս 1986-ին: «Աստվածաբանության տեսակետից մենք գիտենք, որ Աստված վեր է սեռի մասին մեր պատկերացումներից, նա մարդ չէ»,-ասել է նա: Սակայն շվեդացի ոչ բոլոր աստվածաբաններն են համամիտ այդ տեսությանը: Աստվածաբանության պրոֆեսոր Քրիստեր Փալմբալդը հայտարարել է, որ որոշումը խարխլում է Սբ Երրորդության տեսությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը |