Հայաստանը ներկայացնող Միշան 6-րդն է մանկական Եվրատեսիլում (վիդեո)

Հայաստանը ներկայացնող Միշան 6-րդն է մանկական Եվրատեսիլում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան (Միքայել Գրիգորյան), զբաղեցրել է 6-րդ տեղը մանկական Եվրատեսիլում: Մրցույթն անցնում էր Վրաստանում: Նա հավաքել է 148 միավոր:

Հաղթող է դարձել 14-ամյա Պոլինա Բոգուսևիչը Մոսկվայից: Նա ելույթ է ունեցել «Թևեր» կոմպոզիցիայով 13 համարի տակ: Հավաքելով 188 միավոր, ռուսաստանցի մասնակիցը առաջ է անցել Վրաստանի մասնակցից: 3-րդ տեղում է ավստրալուհի Իզաբելլա Քլարկը՝ 172 միավորով:

Վրաստանն առաջին անգամ էր ընդունում մանկական Եվրատեսիլը, որը 2017-ին անցկացվում էր 15-րդ անգամ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---