Սվիտալսկի. Համաձայնագիրը նոր որակ կբերի ՀՀ-ԵՄ հարաբերություններին27 նոյեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը նոր դռներ է բացում, համաձայնագիրը նոր որակ կբերի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ ինքը շատ լավատես է այս հարցում: «Այժմ մենք կենտրոնացած աշխատում ենք, որպեսզի այն լավագույնս կյանքի կոչվի», - ասել է նա: Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրը պետք է տեսանելի լինի սովորական հայաստանցուն, հայտնում է «Ազատության» ռադիոկայանը։ «Սա անում ենք սովորական հայաստանցու համար։ Ճիշտ է, դիվանագետներն են բանակցել այս փաստաթուղթը, բայց այն հասարակ քաղաքացիների համար է», - ասել է Սվիտալսկին։ Համաձայնագրով Հայաստանը բազմաթիվ պարտավորությունն է ստանձնում՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, ազատ մրցակցային հարաբերություններ բիզնեսի համար: Անդրադառնալով այն հարցին, թե պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ինչ մեխանիզմներով, ինչ միջոցովներով է Եվրամիությունը փորձելու է վերահսկել դրանց իրականացման գործընթացը՝ Սվիտալսկին պատասխանել է. «Թույլ տվեք նշել, որ համաձայնագիրը համագործակցային բնույթի է, սա նշանակում է, որ այն մեր համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է, երկուսն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել իրենց հարաբերությունները, այստեղ տարբեր ոլորտների մասին խոսք կա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, և սա շատ կարևոր է, որովհետև այսպես մենք միատեղում ենք մեր ջանքերը»։ «Եվրամիությունը քաջալերում է, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում։ Այնպես որ վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն այդ հանձնարարականները։ հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին այս պահին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին, նաև շատ լավատես եմ իրագործման առումով»,-հավելել է Սվիտալսկին։ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև նոյեմբերի 24-ին ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |