ՌԴ-ում Tax Free համակարգ կգործի. ՀՀ քաղաքացիների վրա այն չի տարածվի![]() 28 նոյեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռուսաստանում օտարերկրացիների համար ԱԱՀ փոխհատուցման համակարգի ներդրման վերաբերյալ: Tax Free-ն կգործի երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց համար ՌԴ-ում գնված ապրանքներն արտահանելիս, սակայն ՀՀ քաղաքացիները չեն կարողանա օգտվել դրանից: Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ինտերնետ պորտալում: Համապատասխան հոդվածը ներառվել է Հարկային օրենսգրքում: Ինչպես նշվում է փաստաթղթում, նորմն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին: Սակայն ամբողջապես համակարգը կգործի 2018-ի հունվարի 1-ից: Ըստ օրենքի, Tax free-ի համակարգից կօգտվեն այն երկրների քաղաքացիները, որոնք ԵՏՄ անդամ չեն: Ուստի, օրենքը չի տարածվում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների վրա: Նրանք կարող են փոխհատուցում ստանալ, որը հավասար կլինի ԱԱՀ 18 տոկոսին, քանի որ հանվում է Tax free-ի օպերատորի միջնորդավճարը: Ընդ որում, գնման գումարը պետք է առնվազն 10.000 ռուբլի լինի հարկերի հետ միասին: Փոխհատուցում ստանալու համար հարկ կլինի գնում կատաելիս ստանալ tax free անդորրագիրը և ներկայացնել հարկային մարմնին: Փոխատուցում հնարավոր կլինի ստանալ 2 եղանակով՝ օպերատորի միջոցով, կամ ուղղակի խանութի, որը միացել է այդ համակարգին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |