Stratfor. Միայն ՌԴ նկատմամբ վստահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար![]() 28 նոյեմբերի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական գործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվայի նախաձեռնողականությունը և այս երկրին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը ցույց են տալիս, որ միայն Ռուսաստանի նկատմամբ վստահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Այդ մասին գրում է ամերիկյան աշխարհաքաղաքական վերլուծական Stratfor հարթակը: «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական ներկայիս հակասությունները բարդացնում են Հայաստանի՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ջանքերը: ՌԴ-ին սանձելու Արևմուքտի հռետորաբանությունը կարող է նույնիսկ կոշտ ճնշման տակ դնել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործակցումը: Սակայն Հայաստանի ազգային շահը պահանջում է առնվազն պահպանել արևմտյան ինստիտուտների և, հատկապես, ԱՄՆ-ի հետ գործակցության ներկայիս մակարդակը: Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է լուծել Արևմուտքի հետ գործակցության հարցը՝ խուսափելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վտանգելուց և վերջինիս զայրույթը հարուցելուց», - գրում է հարթակը: Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին և ԼՂ հակամարտության շուրջ դրան հաջորդած զարգացումներին, հարթակը գրում է, որ Ադրբեջանը մերժում է 2016-ին Վիենայի և Սանկտ Պետերբուրգի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի լիազորությունների ընդլայնման և առաջնագծում հսկող մեխանիզմների ներդրման առաջարկությունները, մինչդեռ Հայաստանը համարում է դրանք հետագա բանակցությունների հիմնական նախապայմաններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |