Ադրբեջանում ՌԴ դեսպան. ՌԴ և Ադրբեջանի քաղաքական շահերը տարբեր են

Ադրբեջանում ՌԴ դեսպան. ՌԴ և Ադրբեջանի քաղաքական շահերը տարբեր են

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են մասշտաբով, մտածելակերպով, և շատ առումներով, նաև տարբեր քաղաքական շահեր ունեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, որն ավարտում է իր առաքելությունն այդ երկրում: Նրա հրաժեշտի ելույթը հրապարակվել է դեսպանատան կայքում:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին:

«Ռուսաստանն ու Ադրբեջանը, շատ առումներով, տարբեր քաղաքական շահեր ունեն: Եվ այնուամենայնիվ, մենք սովորել ենք հասկանալ միմյանց»,-ասել է դեսպանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջան է եկել գրեթե 9 տարի առաջ՝ ունենալով հստակ հանձնարարական՝ ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն համաձայնություն չի տվել Ռուսաստանի ԱԳՆ-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանիպաշտոնում Գեորգի Զուևի թեկնածության վերաբերյալ: Պատճառը Զուևի «հայամետ դիրքորոշումն է»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---