«Երևանի կենացը». Էնդրյու Ֆորբսը՝ Հայաստան և Արցախ կատարած ուղևորության մասին![]() 30 նոյեմբերի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքն ազդեցիկ մշակույթ ունի, միևնույն ժամանական այն հարազատ տունը հիշեցնող հյուրընկալ քաղաք է, այս մասին SUR պարբերականում գրել է վերջերս Հայաստան այցելած գրող, ճանապարհորդ Էնդրյու Ֆորբսը: Նրան հատկապես գրավել է հայկական ազգային խոհանոցը՝ դոլման, ժինգյալով հացը, լավաշը, Արարատյան դաշտավայրի համեղ պտուղները, հայկական գինին և կոնյակը: «Պատրաստ եղիր Հայաստանում շատ բան ճաշակելուն, յուրաքանչյուր կենաց սեղանի շուրջ կարող է ավելի պոետիկ լինել քան նախորդը. կենացները նվիրվում են հայրենիքին, ընկերներին, ընտանիքին և ուտելիքին», - պատմում է Էնդրյու Ֆորբսը: Գրողը Հայաստանում այցելել է նաև թանգարաններ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, Մատենադարան, պատմամշակութային վայրեր: Նրան տպավորել է հատկապես Տաթևի վանքը: Ֆորբսը եղել է նաև Արցախում: Նրա տպավորությամբ այն նման չէ պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկրամասի: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |