Բարսեղյան․ Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները![]() 29 նոյեմբերի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԿԲ կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը դրական քայլ էր, որը նպաստեց բանկային համակարգում կոնսոլիդացիայի ու արդյունավետության բարձրացմանը և որոշ չափով նոր գումար բերեց երկիր։ Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքների փոփոխության միտումներին նվիրված առցանց հարցուպատասխանի ընթացքում։ Նա նշեց, որ արդյունքում բանկային համակարգում կապիտալի ավելցուկ ու իրացվելիության պահանջ է առաջացել, ինչն ազդել է տոկոսադրույքների վրա։ «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները, ու վերջին ամիսներին դրանց նվազման գործոններից մեկը հենց ԿԲ պահանջն էր», - ասաց նա։ Բարսեղյանի խոսքով, չնայած ԿԲ որոշման դրական ազդեցությանը, կարելի էր կապիտալի նվազագույն չափն աստիճանաբար ավելացնել։ «Գուցե և ավելի ճիշտ կլիներ, որ կապիտալի ավելացման որոշակի ժամանակացույց լիներ, որպեսզի տոկոսադրույքներն աստիճանաբար նվազեին՝ կարճաժամկետ կտրուկ փոփոխությունները հնարավորինս բացառելով», - ասաց նա։ ԿԲ-ն բարձրացրել էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափն 2015 թվականին՝ սահմանելով, որ 2017 թվականի հունվարի մեկից այն պիտի կազմի 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Որոշումը պայմանավորվում էր բանկերի խոշորացման ու տնտեսական տարբեր իրավիճակներում դիմակայելու ունակության ամրապնդման անհրաժեշտությամբ։ Միավորումների արդյունքում 2017-ից ՀՀ-ում մնաց 17 բանկ` 2015-ին 19-ի փոխարեն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |