Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամները հայտնի են![]() 30 նոյեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամներն արդեն հայտնի են: Ժյուրի կգլխավորի ինքը Թանկյանը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Նախաձեռնության մրցանակը 5.000 դոլար է: Հայտերը կգնահատեն և հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի երգիչ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի գլխավորությամբ։ Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտան։ Երգը պետք է ավարտին հասցնել։ Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։ Ստեղծարար մարտահրավերների շարքը ներկայացնում է Creative Armenia-ն, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |