Դելֆինները սովորել են թունավոր ձկներին որպես թմրամիջոց օգտագործել![]() 30 նոյեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Դելֆինների մասին պատմող Dolphins: Spy in the Pod(Դելֆիններ. Լրտեսը վտառում) փաստագրական սերիալի նկարահանող խումբը դելֆինների է նկարահանել, որոնք սովորել են որպես թմրամիջոց օգտագործել թունավոր ձկների արտազատած նյարդային տոքսինները: Ասեղնափոր ձկների տեսակը կարող է գիշատիչի հարձակման դեպքում փքվել: Ձկան ներքին օրգաններում և որովայնի մաշկում կան տոքսիններ, որոնցից ամենավտանգավորը տետրոդոտոքսինն է: Դա նյարդային կաթվածահար ազդեցության թույն է: Սակայն փոքր քանակությամբ տոքսինը թմրամիջոցի ազդեցություն է ունենում: Ըստ կենդանաբանների, դելֆինները գտել են այն եղանակը, թե ինչպես կարելի է թունավոր ձկներին ստիպել թույնի օպտիմալ քանակն արտազատել: Նրանք զգուշությամբ «ծամում» են ձուկը և տրանսի մոտ վիճակում հայտնվում, գրում է Lenta.ru-ն TechDisease-ի վրա հղումով: Կաթնասուններին նկարահանել են թաքնված տեսախցիկներով՝ որոնք տեղադրվել են կրիաների և ձկների նմանությամբ ռոբոտների վրա: Դա թույլ է տվել հետևել դելֆիններին նրանց բնական միջավայրում 900 ժամ շարունակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |