Արգենտինայում ցուցադրել են «Ապրիլյան սիմֆոնիա» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին![]() 1 դեկտեմբերի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ապրիլյան սիմֆոնիա» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Թերեզա Սապորիտտին և Կլաուդիո Ռեմեդին: «Ապրիլյան սիմֆոնիա» ֆիլմը պատմում է, թե ինչպես էին հայերը 2015-ին պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչպես էին համագործակցում Բուենոս Այրեսի հայ համայնքն ու Երևանը, հայտնում է Prensa Armenia-ն: «Ռեժիսորների գլխավոր նպատակն էր պահպանել հանրության հիշողությունն ու Բուենոս Այրեսի և Երևանի աշխարհագրական կերպարների կապը»,-նշում են ֆիլմի պրոդյուսերները: Թերեզա Սապորետտին պատմել է, որ սկսել է ֆիլմը նկարահանել ոչ մի շփում չունենալով հայ համայնքի հետ, երբ նրան ցնցել է իր ընկերներից մեկի պատմածը 1915-ի իրադարձությունների մասին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |