Բիթքոինը Քարդաշյանից պահանջված է դարձել Google Trends-ում![]() 2 դեկտեմբերի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - «Բիքթոին» բառով հարցումը գերազանցել է «Քարդաշյան» վարկանիշը Google Trends-ում: Հանրությունն անցել է նոր դրամայի՝ կրիպտոարժույթի բումին ավելի հետաքրքիր է հետևել, քան «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի հերոսներին, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Նոյեմբերի սկզբին «գնել բիթքոին» հարցումը գերազանցեց «գնել ոսկի» ինդեքսը: Կրիպտոարժույթի մասին նորությունների ֆոնին «գնել բիթքոին» հարցման ինդեքսը հասավ 100 միավորի 100-ից, մինչդեռ «գնել ոսկի» ինդեքսը սառեց 74 միավորի մակարդակում: Առավել հաճախ ինչպես գնել բիթքոին հարցնում են Նիգերիայում՝ 100 միավոր, Գանայում՝ 93 միավոր, և Ավստրալիայում՝ 52 միավոր: Ընդ որում ավստրալացիների մոտ էլ ավելի պահանջված է դասական մետաղը՝ 100 միավոր: Ավելի քիչ են ոսկով հետաքրքրվում Սինգապուրում՝ 68, և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 53 միավոր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |