Կոնստանտին Օրբելյանը՝ «Համաձայնություն» մրցանակաբաշխության դափնեկիր![]() 2 դեկտեմբերի 2017 - 14:29 AMT PanARMENIAN.Net - 2017թ. «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը: Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: «Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը հանդիսանում է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |