ՀՀ-ն ՄԻԱՎ վարակակիրների թվով ցածր հորիզոնական է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում![]() 2 դեկտեմբերի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանում յուրաքանչյուր 100.000-ից 10,1-ը ՄԻԱՎ վարակակիր է եղել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի 2017-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը 10-րդ տեղն է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակակիրների թվով: Առաջին տեղում Ռուսաստանն է. 2016-ին այս երկրում ՄԻԱՎ վարակակիր է եղել յուրաքանչյուր 100.000-ից 60,6-ը: Երկրորդում Ուկրաինան է, երրորդում՝ Բելառուսը, չորրորդում՝ Մոլդովան, հինգերորդում Վրաստանը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում՝ յուրաքանչյուր 100.000-ում վարակակիր է 5,7-ը: Հետազոտության մեջ բացակայում է Ուզբեկստանին և Թուրքմենստանին վերաբերվող վիճակագրությունը: ՀՀ առողջապահության նախարարության հետազոտության համաձայն ՝ Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՄԻԱՎ վարակի 2482 դեպք է գրանցվել, որից 45-ը 15 տարեկանից փոքր երեխաների մոտ: ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց թիվը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1309, որից 25-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: Գրանցված մահվան դեպքերի թիվը կազմել է 558, որից 8-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |